Պաշտոնատար անձինք ոստիկանության բաժնում քաղաքացու նկատմամբ բռնություն են կիրառել

15:35, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ 2 ՀՈՒԼԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացի Վալերի Հ.-ն ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսի 5-ին իր հարևանի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելու պատճառով բերման է ենթարկվել ոստիկանության հիշյալ բաժին, որտեղ բաժնի պաշտոնատար անձինք բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայութան տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:


© 2009 ARMENPRESS.am