Արցախի Աժ-ն ծանոթացավ նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների նոր կառուցվածքին

20:50, 1 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ  կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող ոչ ճշգրիտ լուրերը (մասնավորապես՝ փոխվարչապետի ինստիտուտի բացակայության վերաբերյալ): 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ   կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 30-ին գումարված արտահերթ նստաշրջանում պատգամավորների քննարկմանը դրված օրինագծում ներկայացված էր նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների նոր կառուցվածքը: Ըստ աղբյուրի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 99-րդ հոդվածի 3-րդ կետն ամրագրում է կառավարության կազմը՝ բաղկացած վարչապետից, փոխվարչապետից և նախարարներից: Այսինքն՝ Արցախի Հանրապետության փոխվարչապետի, ինչպես և վարչապետի պաշտոնները, ընդգրկված են կառավարության կազմում՝ որպես առանձին ինստիտուտներ, այլ ոչ թե կառուցվածքում: Հետևաբար, փոխվարչապետի ինստիտուտը շարունակելու է գործել ԼՂՀ կառավարության կազմում,  ինչպես ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am