Ծառայության մեկնեց գյումրեցի զորակոչիկների ամառային զորակոչի առաջին խումբը

20:32, 1 Հուլիս, 2015

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ : Պարտադիր  զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների ամառային զորակոչի առաջին խումբը: Գյումրու զինկոմիսարիատի նախաձեռնությամբ 47 զորակոչիկ   կենտրոնական հավաքակայան  մեկնեց «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից՝ երգ ու պարով: Խաղաղ ու անփորձանք ծառայություն մաղթելու համար հուշահամալիրի տարածքում էին նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները« իսկ մինչ մեկնումը տղաները Գյումրու զինկոմիսարիատում անցան բժշկական վերջին բուժզննումը: Զորաակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը« Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը« զորակոչիկների հարազատներ ու զինվորականներ: Ընդհնանուր առմամբ«  Գյումրիում զորակոչի նախապատրաստական աշատանքները կատարվել են նորմալ ու բնականոն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու զինկոմիսար, գնդապետ Գագիկ Խաչատրյանը: Ի դեպ« Գյումրիից այս զորակոչին այլընտրանքային ծառայության մեկնող չկա: Ընդանուր առմամբ, նրանց թիվը վերջին տարիներին մարզում նվազել է: «Տղաները պետք է ծառայեն բանակում, իսկ ծնողները պետք է հպարտանան, որ իրենց որդիները ծառայում են բանակում»,- նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:  Տղաներին խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Զորակոչիկները ավտոբուսներ նստեցին Տերունական աղոթքից հետո:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am