Զբոսաշրջիկներին թույլատրել են լուսանկարել Սպիտակ տան ներսում

17:50, 1 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջիկները, որոնք Էքսկուրսիա են կատարում Սպիտակ տուն, այժմ կկարողանան  լուսանկարներ անել շենքի ներսում եւ դրանք զետեղել սոցիալական ցանցերում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 40 տարի գոյությունն ունեցած արգելքը հանելու մասին հայտարարությունն արել Է ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման՝ տեսաուղերձ զետեղելով Instagram ֆոտոսերվիսում:

«Եթե դուք Էքսկուրսիա եք գնացել Սպիտակ տուն, ապա, հավանաբար, տեսել եք այս նախազգուշացումը»,-ասել Է Օբաման՝ ձեռքին բռնած արգելող պլակատը: «Այլեւս սա չկա»,-ժպիտով հավելել Է նա՝ պատռելով այդ թուղթը:

Սպիտակ տունն ինքը դեռ ոչ մի կերպ չի բացատրել այդ արգելքը հանելը: Այցելուներին այժմ առաջարկվում Է Սպիտակ տանն արած իրենց լուսանկարները Համացանցում բեռնել  #WhiteHouseTour հեշթեգով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA


© 2009 ARMENPRESS.am