Նախարար Գաբրիել Ղազարյանը պարգևատրել է Ռուբեն Հակոբյանին

18:15, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը պարգևատրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական Ռուբեն Յակովի Հակոբյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական Ռուբեն Յակովի Հակոբյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» մեդալով:

Ռուբեն Հակոբյանը եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի առաջին նախագահը (1990-1993 թթ.), իսկ մինչ այդ՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահը (1989-1991 թթ.):


© 2009 ARMENPRESS.am