Ծննդատանն արձանագրված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

13:44, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում երիտասարդ կնոջ սպանության փորձ կատարելու առթիվ հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայրում է քննչական օպերատիվ խումբը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: «Երիտասարդ կնոջ վրա սպանության փորձ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով ապօրինի կերպով հրազեն պահելու առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննչական փորձաքննություն դեպքի բոլոր մանրամասները բազմակողմանիորեն ուսումնասիրելու նպատակով»,- ասաց Տռուզյանը:

ՀՀ ոստիկանությունը հունիսի 30-ին` ժամը 10:15-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում ծննդաբերած կանանցից մեկի ամուսինը կրակել է իր կնոջ վրա, այնուհետև` ինքնասպան եղել: Վիրավորը Արարատի մարզի Դվին գյուղի բնակչուհի 27-ամյա Միլենե Ասատրյանն է, իսկ ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, որը տեղում պարզում է պատահարի հանգամանքները: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ևս ժամանել է դեպքի վայր: Նախարարը հիմա գտնվում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Դեպքի ժամանակ Մելինե Ասատրյանը եղել է առանձին պալատում: Նրա վրա արձակվել է երեք գնդակ: Մեկը դուրս է եկել մարմնից: Բժիշկները կատարում են նեյրովիրաբուժական առաջանային մշակում: 


© 2009 ARMENPRESS.am