«Մոնթե Մելքոնյան Cyber Army» հաքերային խումբը 47 կայք է կոտրել

10:17, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Մոնթե Մելքոնյան Cyber Army» հաքերային խումբը կոտրել է ադրբեջանական 47 կայք՝ այդ թվում՝ պետական, և հրապարակել 5 հազար 700 ադրբեջանցիների անձնագրային տվյալներ: «Թող թշնամին իմանա, որ մենք քնած չենք ու միշտ պատրաստ ենք հարձակման: Մեր կողմի պատասխանը միշտ ավելի ցավոտ կլինի թշնամու համար: Սպասեք մեզ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am