Օբաման, Օլանդը եւ Քեմերոնը համագործակցելու են Հունաստանին եվրոգոտում պահելու համար

09:59, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները Եվրոպայի իր գործընկերների հետ միասին մտադիր Է ջանքեր գործադրել Հունաստանի պարտազանցում թույլ չտալու եւ նրան  եվրոգոտում պահելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի անցկացրած հեռախոսազրույցների արդյունքները:

Օբաման եւ Օլանդը «համաձայնել են բարեփոխումներ եւ ֆինանսավորում նախատեսող միջոցառումների փաթեթի շուրջ պայմանավորվածության հասնելու նպատակով աշխատանքը վերսկսելու անհրաժեշտության հարցում, որոնք թույլ կտան Հունաստանին վերստին տնտեսական աճ ապահովել եւ սպասարկել պարտքը եվրոգոտու ներսում»,- նշել Է մամուլի ծառայությունը:

Այն նաեւ հայտնել Է, որ ԱՄՆ-ի եւ Ֆրասնիայի «տնտեսական թիմերը սերտ կապեր են պահպանում եւ ուշադրությամբ հետեւում են Հունաստանում ու ֆինասնական շուկաներում իրադարձությունների զարգացմանը»: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, համանման արտահայտություններով ներկայացվել Է նաեւ Օբամայի հեռախոսազրույցը Քեմերոնի հետ:


© 2009 ARMENPRESS.am