Նյույորքյան ռեստորանն առաջարկում է համտեսել ուտելի ոսկով սենդվիչ

23:22, 29 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյույորքյան  «Serendipity 3» ռեստորանը, որը հայտնի է արագ սննդի շքեղ ուտեստներով, պատրաստել է աշխարհում ամենաթանկ սենդվիչը տապակած պանրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, սենդվիչի արժեքը կազմում է 214 դոլար:

Թանկարժեք սենդվիչի բաղադրության մեջ մտնում է շամպայնում տապակած հաց` լցոնած ծովային կենդանիների մսով և տապակած պանրով, որն էլ պատված է ուտելի ոսկով:


© 2009 ARMENPRESS.am