Կառավարական նոր մասնաշենքը շահագործման կհանձնվի նոյեմբերին

12:35, 4 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարական նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն ընթանում են հաջողությամբ: Այն շահագործման կհանձնվի այս տարվա նոյեմբերին: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում ի պատասխան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցի` ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: «Շենքը նախատեսվում էր շահագործման հանձնել 2016 թվականի ապրիլին, սակայն աշխատանքները բավականին արագ են ընթանում և արդեն սեպտեմբերի երկրորդ կեսին աշխատանքները կավարտվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սարգսյանը: Նրա խոսքով` դրանից հետո էլ կիրականացվի շենքը գույքով համալրելու աշխատանքը: Գույք ձեռք բերելու քայլեր արդեն իրականացվում են:

ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի գնորդ հանդիսացող «Տանգո» ընկերությունը պարտավորվել է կառուցել կառավարական նոր շենք, որտեղ էլ կտղափոխվեն ՀՀ ԱԳ, Արդարադատության նախարարությունները և այլ գերատեսչություններ:


© 2009 ARMENPRESS.am