Բացառիկ ֆոտոշարքով Գյումրիում է «Շուշիից Շուշի» նախագիծը

17:33, 30 Մայիս, 2015

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՄԱՅԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շուշին  1992 թվականից մինչև մեր օրերը ներկայացնող բացառիկ ֆոտոշարքով Գյումրիում է «Շուշիից Շուշի» խորագիրը կրող լուսանկարչական ցուցադրությունը: Աննախադեպ  ցուցադրությունը գյումրեցիներին ներկայացնելու հնարավորություն ընձեռել է ART PR ընկերությունը: Մայիսյան եռատոնին նվիրված ֆոտոնախագիծը եզակի է ոչ միայն այն առումով, որ ներկայացնում է պատերազմական Շուշիի վերազարթոնքի ընթացքը, այլ նաև նրա համար, որ ներկայացնում է հայտնի լուսանկարիչներ՝ Հակոբ Բերբերյանի« Աշոտ Մուրադյանի« Զավեն Խաչիկյանի« Ռուբեն Մանգասարյանի (հետահայաց)« Տիգրան Մանգասարյանի և Մաքս Սիվասլյանի գործերը, լուսանկարիչներ, ովքեր զինվելով իրենց լուսանկարչական ապարատներով հավերժացրել են հերոսների սխրանքը« ազատագրվող Շուշին« պատերազմի ճիրաններում գտնվող Շուշին« հավերժացրել են նաև այսօրվա Շուշին« որպես հպարտ մի բերդաքաղաք։ 

Այս տարվա մայիսի 8-ին այս ցուցահանդեսն առաջին անգամ ցուցադրվել է Շուշիի Արվեստի կենտրոնում« իսկ հաջորդ «կանգառը» Գյումրիի «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրեր» պատկերասրահն  է, որտեղ ցուցադրությունը կմնա 10 օր:  Ֆոտոցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել են  ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և  ՀՀ մշակույթի նախարարությունը:

Ցուցահանդեսի բացման ժամանակ ցուցահանդեսի համադրող, ART PR ընկերության տնօրեն  Գայանե Դավթյանը, կարևորելով նախագիծը, փաստեց, որ այն հնարավորություն է տալիս վերհիշել և նոր սերնդին ներկայացնել այն փառահեղ ճանապարհը, որ անցել են մեր հերոսները՝ ազատագրելով Շուշին: «Սա նախևառաջ հարգանքի տուրք և խոնարհում է Արցախյան պատերազմով անցած յուրաքանչյուր զինվորի առաջ: Ցուցադրությանը ներկայացրած լուսանկարները խոսուն վկաներն են այդ օրերի ու մերօրյա Շուշիի»,-նշեց Գայանե Դավթյանը:  Ցուցադրության բացմանը Գյումրիում էին լուսանկարների հեղինակներ՝ Տիգրան Մանգասարյանը, Մաքս Սիվասլյանը և Աշոտ Մուրադյանը, ովքեր ներկայացրեցին լուսանկարների պատմությունը:

Ի դեպ, բազմամարդ զուցադրությունը խոսում էր ոչ միայն  ցուցադրության, այլ նաև այդ քաղաքի մերօրյա պատմության հանդեպ հետաքրքրության մասին: Ցուցադրությանը ներկա էին նաև գյումրեցի ազատամարտիկներ, ովքեր   մասնակցել են Շուշիի ազատագրմանը: 

Արմենուհի Մխոյան




© 2009 ARMENPRESS.am