ՀՀ գլխավոր հյուպատոսը Եվրոպայի անհատական առաջնությանը եղել է հայ շախմատիստուհիների կողքին

16:39, 30 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի հանդիպել է Շախմատի՝ կանանց Եվրոպայի անհատական առաջնությանը մասնակցող հայ շախմատիստուհիների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գլխավոր հյուպատոսը մրցաշարին հետևել է Չաքվիից, որտեղ անց է կացվում առաջնությունը: Արամ Գրիգորյանը զրուցել է Հայաստանի թիմի ներկայացուցիչների հետ, շնորհավորել նրանց Հանրապետության տոնի կապակցությամբ:

Հայ շախմատիստուհիներն էլ  իրենց գոհունակություն են  հայտնել մրցաշարի կազմակերպման վերաբերյալ:

Մայիսի 30-ին Աջարիայի Չաքվի ավանում ավարտվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի 8 շախմատիստուհիներ, այդ թվում՝ թիմի բոլոր առաջատարները:


© 2009 ARMENPRESS.am