Ժնևում սկսվել է Քերիի և Զարիֆի հանդիպումը

14:05, 30 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Ժնևի հյուրանոցներից մեկում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, բանակցություններին ներկա են նաև Եվրամիության քաղաքականության տնօրեն Հելգա Շմիդը և ԱՄՆ էներգետիկայի նախարար Էրնեստ Մոնիզը:

Թե որքան կձգվի ԱՄՆ-ի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումն իրանական միջուկային ծրագրի ապագա համաձայնագրի կետերի շուրջ, դժվար է ասել, սակայն ԱՄՆ պետքարտուղարը ծրագրում է Շվեյցարիայից մեկնել մայիսի 31-ի առավոտյան:   

Ռուսական գործակալության տեղեկություններով, Ժնևի բանակցությունների  այս փուլը միանգամյա բնույթ է կրում: Մնացած քննարկումները կողմերը մտադիր  են անցկացնել Վիեննայում:     


© 2009 ARMENPRESS.am