Արթուր Աբրահամը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին և «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներին

11:06, 30 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մայիսի 29-ին հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաեւ Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների հետ:

Արթուր Աբրահամն իր քաջալերանքն է փոխանցել եւ հաջողություն մաղթել ֆուտբոլիստներին`  մայիսի 30-ին կայանալիք Գերմանիայի գավաթի եզրափակիչ՝ «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» խաղում: Ֆուտբոլիստներն իրենց հերթին հաղթանակ են ցանկացել հայ բռնցքամարտիկին` հուլիսի 18-ին նախանշված մենամարտում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում է Աբրահամի մամուլի ծառայությունը:

Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 30-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:


© 2009 ARMENPRESS.am