Չինաստանում նկարչին ձերբակալել են Սի Ցզինպինի ծաղրանկարի համար

15:49, 29 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել Է այն նկարչին, որը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին պատկերել Է կնճռոտված դեմքով եւ բեղերով, հաղորդել են «Մարդու իրավունքների չինացի պաշտպաններ» (CHRD) կազմակերպության ակտիվիստները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նկարիչ եւ լուսանկարիչ Դայ Ցզյանյունը նկարը զետել Է Համացանցում, որը տարածվել Է մի քանի կայքերում:   

Որոշ օգտատերեր կարծել են, որ Չինաստանի առաջնորդի դեմքին նկարված մազածածկոցը հիշեցնում Է Ադոլֆ Հիտլերի բեղերը:

Շանհայի ոստիկանությունը լուսանկարչին ձերբակալել Է «թշնամություն եւ խնդիրներ սադրելու» համար: Նրա հետագա ճակատագիրն առայժմ անհայտ Է: Իրավապաշտպանների խոսքով՝ նրան կարող են կալանավորվել, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


© 2009 ARMENPRESS.am