Ազգությամբ հայ շախմատիստը` Ֆինլանդիայի չեմպիոն

15:10, 29 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգությամբ հայ շախմատիստը նվաճել է Ֆինլանդիայի շախմատի չեմպիոնի կոչումը: Միջազգային վարպետ Միքայել Հակոբովը Կալայոկի քաղաքում անցկացված Ֆինլանդիայի առաջնությունում 10 հնարավորից վաստակել է 9 միավոր եւ նվաճել երկրի 2015 թ. չեմպիոնի կոչումը: Հակոբովը երկու միավորով առաջ է անցել մոտակա մրցակցից` միջազգային վարպետ Սամպսա Նիիստիից:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերացիան:

Հակոբովը ծնվել է 1978 թվականին: ՖԻԴԵ-ի վակնաիշային աղյուսակում ունի 2443 միավոր:


© 2009 ARMENPRESS.am