Վրաստանի խորհրդարանը հավանություն Է տվել ԿԱՀ եւ Մալի վրացի զինվորականներ ուղարկելուն
14:58, 29 Մայիս, 2015ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը համաձայնություն Է տվել, որ վրացի զինվորականներ ուղարկվեն Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն եւ Մալի՝ Եվրամիության առաքելություններին մասնակցելու համար, տեղակացնում Է «Արմենպրես»-ը:
Համաձայնության օգտին 79 պատգամավորները քվեարկել են միաձայն:
Նախագահի կարգադրության համաձայն՝ պլանավորվում Է հինգ վրացի զինծառայողներ ուղարկել Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն Եվրամիության Զինվորական խորհրդականների առաքելության արագ հակազդման խմբին մասնակցելու համար եւ Վրաստանի զինված ուժերի մեկ զինծառայողի՝ Մալիի Հանրապետությունում Եվրամիության զինվորական վարժանքների առաքելությանը մասնակցելու համար:
Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ռազմական գործողության մեկնարկը Եվրամիությունը տվել Է 2014 թվականի ապրիլի 1-ին: Վրաստանն առաքելությանը մասնակցել Է 2014 թվականի հունիսի կեսերից մինչեւ 2015 թվականի ապրիլը:
Մալիում Եվրամիության զինվորական վարժանքի առաքելությունն սկսվել Է 2013 թվականի փետրվարին, հաղորդել Է Sputnik-ը:
© 2009 ARMENPRESS.am