100 միլիոն դոլարով վաճառվում Է Մայքլ Ջեքսոնին պատկանած ռանչոն

13:44, 29 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռչակավոր «Նեւեռլենդ» հեքիաթային ռանչոն, որը պատկանել Է փոպ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնին, աճուրդի Է հանվել 100 միլիոն դոլարով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ջեքսոնի սիրելի կացարանը փոխել Է անունը եւ վաճառողների ցուցակում նշված Է որպես Sycamore Valley ռանչո, նշել Է Wall Street Journal թերթը: Նաեւ 2,7 հազար ակր մակերեսով կալվածքից անհետացել են ատրակցիոնների հանգստապուրակը եւ այնտեղ ապրող օրանգուտանգներն ու փիղը: Նախկինի պես ռանչոն զարդարում են լեգենդար՝ ծաղկե ժամացույցը, որն արտասանում Է «Նեւեռլենդ» եւ կայարանով երկաթուղին:       

Երգիչը կալվածքը ձեռք Է բերել 1987 թվականին 19,5 միլիոն դոլարով եւ այն վերանվանել Է «Նեւեռլենդ» ի պատիվ հեքիաթային կղզու՝ Փիտեր Փենի մասին ստեղծագործություններից: Ջեքսոնն այստեղ ապրել Է գրեթե 20 տարի, բայց 2008 թվականին հարկադրված Է եղել պարտքերի պատճառով ռանչոն վաճառել:

Ջեքսոնը մահացել Է 2009 թվականի հունիսի 25-ին 50 տարեկան հասակում՝ ուժեղ ներգործող պատրաստուկների գերբաղադրաքանակից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` AP


© 2009 ARMENPRESS.am