Պուտինը ՖԻՖԱ-ում կատարված ձերբակալությունները կապել Է Բլատերի վերընտրում թույլ չտալու փորձի հետ

13:51, 28 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ ՖԻՖԱ-ում կատարված ձերբակալությունները այդ կազմակերպության նախագահի պաշտոնում Յոզեֆ Բլատերի վերընտրմանը խոչընդոտելու փորձ Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Ես դրանում բնավ չեմ կասկածում, դա ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում պարոն Բլատերի վերընտրումը թույլ չտալու ակնհայտ փորձ Է, ինչը միջազգային կազմակերպությունների գործունեության սկզբունքների կոպտագույն խախտում Է»,-ասել Է Պուտինը՝ լրագրողներին մեկնաբանելով ՖԻՖԱ-ում սկանդալի շուրջ ստեղծված իրադրությունը:

Մայիսի 27-ի առավոտյան հայտնի Է դարձել ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման մասին, որոնց մեղադրում են կոռուպցիայի մեջ:


© 2009 ARMENPRESS.am