«Սևիլիա»-ն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը

00:45, 28 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2014/15 մրցաշրջանի չեմպիոնը իսպանական «Սևիլիա»-ն է, որն արդեն չորրորդ անգամ է արժանանում այդ տիտղոսին:

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած եզրափակչում իսպանական «Սևիլիա»-ն մրցեց Ուկրաինան ներկայացնող «Դնեպր»-ի հետ: Այս մրցաշրջանի բացահայտում համարվող ուկրաինական ակումբին հաջողվեց խաղի 7-րդ րոպեին բացել խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Կալինիչը: «Սևիլիա»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց 28-րդ րոպեին վերականգնել, իսկ 31-րդ րոպեին առաջ անցնել հաշվի մեջ: Միայն առաջին կեսի ավարտին կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը: Երկրորդ կեսում իսպանական ակումբին, այնուամենայնիվ, հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Խաղի 73-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Բական: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 2-3 հօգուտ «Սևիլիա»-ի և իսպանական ակումբը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի լիգայի գավաթակիր:

Սա «Սևիլիա»-ի չորրորդ գավաթն էր Եվրոպայի լիգայում: Առաջին անգամ իսպանական ակումբը հաղթել էր  2005/06 մրցաշրջանում, այնուհետ նույն հաջողությունը կրկնեց 2006/07 խաղաշրւանում և  2013/14 մրցաշրջանում:


© 2009 ARMENPRESS.am