Մինսկի խմբի համանախագահները հրավիրված են Բաքվի Եվրոպական խաղերի բացմանը

17:23, 27 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք առաջին Եվրոպական խաղերի բացման արարողության հյուրերի ցանկում են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

«Ես լսել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրավիրված են Եվրոպական առաջին խաղերի բացման արարողությանը»,- նշել է Մոնյեն` հավելելով, սակայն, որ հստակ չգիտի, թե երբ են համանախագահները ժամանելու Բաքու:

Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն:


© 2009 ARMENPRESS.am