Հայաստանի ռուսական ռազմակայանն ստացել Է ռադիոԷլեկտրոնային պայքարի «Ինֆաունա» համալիրը

13:33, 27 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանն ստացել Է հետախուզության եւ ռադիոԷլեկտրանային ճնշման «Ինֆաունա» համալիրների առաջին խմբաքանակը՝ ԲՏՌ-80 զրահափոխադրիչի շասիի վրա: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

«Ռադիոհետախուզության եւ ռադիոԷլեկտրանային ճնշման «Ինֆաունա» նորագույն բազմագործառութային համալիրը առաջին անգամ կկիրառվեն գումարտակային եւ բազային մարտավարական վարժանքներում, որոնք անցկացվելու են ուսուցման ամառային շրջանում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

ՌադիոԷլեկտրոնային պայքարի նորագույն համալիրների հերթական խմբաքանակը Հայաստանի ռուսական բազան կստանա մինչեւ տարեվերջ, հավելել են օկրուգում:


© 2009 ARMENPRESS.am