Վագրի հարձակմանը ենթարկված Թբիլիսիի կենդանաբանական այգու աշխատակցուհին զրկվել Է ձեռքից

13:18, 27 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցի վիրաբույժները անդամահատել են հիվանդանոց տեղափոխված կենդանաբանական այգու աշխատակցուհու ձեռքը, որի վրա հարձակվել Էր վագրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին հաղորդել են վրացական լրատվամիջոցները:

Նախօրյակին ծանր վիճակում Թբիլիսիի հանրապետական հիվանդանոց Է տեղափոխվել մայրաքաղաքի կենդանաբանական այգու աշխատակցուհի Գուլիկո Չիտաձեն: Այգու վարչակազմում լրագրողներին հայտնել են, որ երբ կինը խնամում Էր վագրին, վերջինս հարձակվել Է նրա վրա եւ լուրջ վերքեր հասցրել:

Մայիսի 27-ին կենդանաբանական այգու վարչակազմի տարածած հայտարարության մեջ նշվում Է, որ տուժածը բազմաթիվ վերքերով ծանր վիճակում տեղափոխվել Է հիվանդանոց:


© 2009 ARMENPRESS.am