Ծնվել Է Քիրա Նայթլիի առաջնեկը. E!News

12:29, 27 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին եւ նրա ամուսինը՝ Klaxons խմբի երաժիշտ Ջեյմս Ռայթոնը, ծնող են դարձել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով E!News հրատարակությանը: 

Երեխայի սեռը, ինչպես նաեւ նրա անունն ու ծննդյան ամսաթիվը դեռեւս հայտնի չեն:

Այն, որ 30-ամյա Քիրա Նայթլիին սպասում Էր իր առաջնեկին, հայտնի Էր դարձել անցյալ տարվա դեկտեմբերին: Դերասանուհին հազվադեպ Էր խոսում իր հղիության մասին, սակայն հղի վիճակում ներկա Է եղել մի քանի բարձրաշխարհիկ միջոցառումների, գրում Է People հանդեսը:

Քիրա Նայթլին եւ Ջեյմս Ռայթոնը ամուսնացել են 2013 թվականի մայիսին:

 

Լուսանկարը` JB Lacroix/WireImage


© 2009 ARMENPRESS.am