Գյուղնախարարը կարկտահարության հետևանքները կներկայացնի կառավարությանը

12:18, 27 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին կառավարության նիստին ներկայացնել վերջին շրջանում տեղի ունեցած կարկտահարության դեպքերի հետևանքների մասին տեղեկանք: 

Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը՝  վարչապետը մասնավորապես նշեց. «Կցանկանայի նաև, որ, պարոն Կարապետյան, կարկտահարության հետևանքների մասին տեղեկանք ներկայացնեք կառավարության հաջորդ նիստին»:        

Բացի այդ, վարչապետը հանձնարարեց նաև ՀՀ գյուղատնտեսության և Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարներին՝ միասին քննարկել և կառավարության հաջորդ նիստին զեկուցել, թե քանի հակակարկտային կայաններ են պետք՝ մեր երկիրը և ընդհանրապես գյուղատնտեսական վայրերը «փակելու» համար:

Նախորդ և անցնող շաբաթվա ընթացքում Արմավիրի և Արարատի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով մի քանի գյուղեր կրել են մեծ վնասներ:


© 2009 ARMENPRESS.am