Ավստրիայի դատարանը 14 տարեկան թուրքին մեղավոր է ճանաչել ահաբեկչության մեջ

12:13, 27 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քաղաքացի 14-ամյա տղան Ավստրիայում դատապարտվել է Վիենայի երկաթուղային կայարանում պայթյունի եւ այլ ահաբեկչական ծրագրերի իրականացմանը մասնակցության համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, ավստրիական դատարանը նրա համար սահմանված 16 ամիս պատիժը 8 ամսով կրճատել է:

Թուրքիայում ծնված պատանին Ավստրիայում բնակվում է 2007 թվականից եւ ձերբակալվել էր անցյալ հոկտեմբերին: Դատախազները ապացույցներ են ներկայացրել, որ թուրք պատանին Սիրիայում «ջիհադին միանալու» նպատակով կապեր է ստեղծել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ:

Չնայած մարդասիրական նկատառումներով ավստրիական դատարանը մինչեւ դատավճիռը նրան պայմանականորեն ազատ էր արձակել, սակայն, թուրք պատանին այդ ընթացքում փորձել է եւս մեկ՝ 12 տարեկան պատանու ներգրավել իր ահաբեկչական ծրագրերի մեջ: Դատախազությունը հայտնել է, որ թուրք պատանին չի զղջացել իր գործողությունների համար: Նրա ավստրիացի դատապաշտպանն էլ պնդել , որ 14-ամյա պատանին դարձել է իսլամիստների պրոպագանդայի զոհը:


© 2009 ARMENPRESS.am