Օպերային թատրոնում կանցկացվի Հանրապետության օրվան նվիրված տոնական համերգ

22:21, 26 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 28-ին կանցկացվի Հանրապետության օրվան նվիրված «Սարդարապատ. Հաղթանակի ղողանջներ» խորագրով տոնական համերգը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հաղթանակի և խաղաղության, Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովից, ծրագրում ընդգրկված են ազգային-հայրենասիրական երգեր ու պարեր, հերոսապատման դրվագները ներկայացնող խորեոգրաֆիկ պատկերներ:

Համերգին կմասնակցեն հանրապետության լավագույն պարային համույթներ և անհատ կատարողներ` «Սարդարապատ», «Բերդ» պարային, «Ակունք» ազգագրական համույթները, «Զորական» երգչախումբը և երգիչներ:  Տոնական համերգի ռեժիսորն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանը:  


© 2009 ARMENPRESS.am