Առաջին Հանրապետության անկախության տոնի առիթով Շարժայի հայկական եկեղեցում պատարագ կմատուցվի

13:01, 25 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 97-ամյակի առիթով մայիսի 29-ին Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի կունենա պատարագ: Արարողությունը կընթանա Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի կաթողիկոսական փոխանորդ Տ. Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի հանդիսապետությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչության պաշտոնական էջից: Նաև տեղի կունենա ՀՀ դրոշի օրհնություն: Կաթողիկոսական փոխանորդ Հայր Սուրբը հանդես կգա պատգամով:

Բացի այդ, Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչության կազմակերպությամբ անկախության տոնի առիթով` մայիսի 28-ին Դուբայի JW Marriott-Deira  հյուրանոցում տեղի կունենա համերգ լիբանանահայ երգիչ Սերոբ Հակոբյանի մասնակցությամբ:


© 2009 ARMENPRESS.am