Արամ Ա-ն Պիտսբուրգում այցելել է Հայ երիտասարդական միության բանակավայր

11:03, 25 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մայիսի 24-ին Պիտսբուրգում այցելել է Հայ երիտասարդական միության բանակավայրը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ  Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Վեհափառ Հայրապետին ուղեկցել են ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանը, առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Անուշավան Եպս. Դանիելյանը, կաթողիկոսարանի միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Գերպ. Տ. Հուսիկ Ծ Վրդ. Մարտիրոսյանը և այլոք:

Նորին Սրբությունն, ընդառաջելով կազմակերպիչների հրավերին, երկու ժամ անցկացրել է 250 պատանիների և երիտասարդների հետ:

Վեհափառ Հայրապետն օրհնել է եռագույն դրոշն, ապա հանդիպել երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում մասնակիցները մեր եկեղեցու, գաղութների, ազգի և հայրենիքի վերաբերյալ զանազան հարցադրումներ են ուղղել Վեհափառին, ով մանրամասն պատասխանել է բոլոր հարցերին: Վերջում Վեհափառ Հայրապետը օրհնել է նրանց:

Նորին Սրբության այցելությունը մեծ խանդավառություն է առաջացրել երիտասարդների շրջանում:

Հայ երիտասարդական միությունն ամեն տարի գարնանը եռօրյա դաստիարակչական բանակում է կազմակերպում:


© 2009 ARMENPRESS.am