Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տոնել Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում

09:51, 25 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի կանանց  անհատական առաջնությունում կայացել են 6-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը և Աննա Հայրապետյանը հաղթանակ են տոնել: Ոչ-ոքի են խաղացել Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան: Սիրանուշ Ղուկասյանը պարտություն է կրել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 6 տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 5,5 միավորով Բաստիաշվիլին է: Հայաստանի շախմատիստներից Լիլիթ Գալոյանն ունի 4 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: 


© 2009 ARMENPRESS.am