Հալեպում ռազմական ուղղաթիռ է կործանվել, անձնակազմը զոհվել է

14:10, 24 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի ուղղաթիռ է կործանվել Հալեպի արվարձաններում, անձնակազմի բոլոր անդամները զոհվել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մայիսի 24-ին տեղեկացրել է ՍԱՆԱ գործակալությունը: 

Ռազմական աղբյուրների տեղեկություններով, ռազմական ուղղաթիռը կործանվել է Հալեպի արվարձաններում գտնվող Քվերս օդանավակայանում թռիչքի պահին՝ մեքենայի տեխնիկական անսարքության պատճառով:

 


© 2009 ARMENPRESS.am