«Ուլիս»-ը հաղթեց «Միկա»-ին, «Արարատ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

19:34, 23 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի նախավերջին տուրի առաջին խաղային օրը մրցեցին «Արարատ»-ը և «Փյունիկ»-ը, ինչպես նաև «Միկա»-ն և «Ուլիս»-ը:

«Արարատ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2-2:  «Արարատ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մոյսես Օրոզկոն, իսկ «Փյունիկ»-ում մեկական անգամ աչքի ընկան Զավեն Բադոյանը և  Սեզար Ռոմերոն:  Միաժամանակ ընթացող «Միկա»-«Ուլիս» խաղում «Ուլիս»-ը դարձավ երկու գոլի հեղինակ, սեփականն ընդունելով միայն մեկը: Գոլերի հեղինակ դարձան Լևան Ջարկավան և Ռուստեմ Կալիմուլին:  


© 2009 ARMENPRESS.am