Ոստիկանները Երևանի բնակիչներից մեկից զինամթերք են առգրավել, մյուսից` թմրամիջոց

14:30, 23 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ,  23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1971 թ. ծնված Արարատ Բ.-ն ներկայացրել է տարբեր տրամաչափի 220 փամփուշտ, ինքնաձիգի 1 պահունակ` լիցքավորված 20 փամփուշտով, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի և ծխագլանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն էլ Երևանի Ն. Տիգրանյան փողոցից, թմրամիջոց պահելու և գործածելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արտաշես Խ.-ին և 1996 թ. ծնված Եսայի Գ.-ին: Վերջինիս մոտից հայտնաբերվել է չօգտագործված կաթոցիչ և թղթե փաթեթ, որի մեջ առկա էր չորացված, մանրացված, դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: 


© 2009 ARMENPRESS.am