Արթուր Աբրահամը վճռական է տրամադրված Շտիգլիցի հետ մենամարտից առաջ

12:03, 23 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊԵՐՍ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը վճռական է տրամադրված Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտից առաջ: «Չորս մենամարտ Շտիգլիցի հետ արդեն շատ է ինձ համար: Այս անգամ պետք է վճռական հաղթանակ տանեմ, որպեսզի այլեւս հարցեր չառաջանան: Պետք է վերջնական ապացուցեմ, որ ես եմ ուժեղագույնը»,- ասել է Արթուր Աբրահամը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին: 


© 2009 ARMENPRESS.am