Շախմատի Հայաստանի և Իրանի ֆեդերացիաները կհամագործակցեն

11:14, 23 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի  ֆեդերացիան սկսել է համագործակցել Իրանի ֆեդերացիայի հետ: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում: Թեհրանի ավագանիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Իրանի շախմատային ֆեդերացիաների համագործակցության, Երեւանի եւ Թեհրանի շախմատային կապերի ընդլայման հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հայաստանը ՖԻԴԵ-ի անդամ է 1992 թվականից։ Հենց այդ թվականից Հայաստանի շախմատի հավաքականները մասնակցում են միջազգային թիմային մրցաշարերին և հասել են զգալի հաջողությունների։


© 2009 ARMENPRESS.am