ՀՀ նախագահը շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան օրվա առթիվ

21:11, 22 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ և ամենայն բարիք:


© 2009 ARMENPRESS.am