Մեքսիկան հետաքրքրված է Հայաստանի հետ կապերի սերտացմամբ

17:13, 22 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մայիսի 22-ին ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահ Գաբրիելա Կուևասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ընդգծել են մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման և ամրապնդման անհրաժեշտությունը: Աշոտ Հովակիմյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում, անդրադարձել Հայաստանի համար կարևորություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք այլ հարցերին:

Գաբրիելա Կուևասը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է ավելի սերտ կապեր հաստատել Հայաստանի հետ և հավաստիացրել է, որ ակտվիորեն ներգրավված է լինելու այդ գործընթացի մեջ:


© 2009 ARMENPRESS.am