Ռիգայում հուշագիր Է ստորագրվել Ուկրաինային 1,8 մլրդ եվրոյի օգնություն տրամադրելու մասին

13:37, 22 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիգայում Եվրամիության «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի «շրջանակներում» կայացել Է փոխըմբռնման հուշագրի պաշտոնական ստորագրումը, ըստ որի Եվրամիությունը 1,8 միլիարդ եվրոյի օգնություն կտրամադրի Ուկրաինային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

Համապատասխան որոշումը Եվրահանձնաժողովն ընդունել Էր դեռ տարեսկզբին: Ինչպես ՏԱՍՍ-ին պարազաբանել Է եվրոպական մի դիվանագիտական աղբյուր, «միջոցները, սկսած ամռանից, կտրամադրվեն 600-ական միլիոն եվրո երեք մասնաբաժիններով եւ Կիեւի կողմից Բրյուսելի հետ համաձայնեցված բարենորոգումների փաթեթի իրագործման համեմատ:

Արարողությանը մասնակցել են բյուջեի հարցերով եվրակոմիսար Վալդիս Դոմբրովսկիսը, Ուկրանիայի ազգային բնակի ղեկավար Վալերիա Գոնտարեւան եւ հանրապետության ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն:

 

Լուսանկարը` AP


© 2009 ARMENPRESS.am