Բակո Սահակյանը ստորագրել է ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր

13:27, 22 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ստորագրել է հրամանագիր 2015 թվականի ամառային զորակոչ  անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 


© 2009 ARMENPRESS.am