Նիգերիայում 1,5 միլիոն բնակիչներ լքել են իրենց տները. Կարմիր խաչ

13:11, 22 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Պետեր Մաուերը Նիգերիայի հյուսիս - արեւելքում հումանիտար իրադրությունը գնահատել Է աշխարհում վատթարագույններից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Տարածաշրջան կատարած իր առաջին պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ Մաուրերն ասել Է, որ «Բոկո հարամի» իսլամիստների հարձակմամբ պայմանավորված բռնությունը մարդկանց մեջ սոսկալի հոգեբանական եւ ֆիզիկական սպիներ Է թողնում:

Նա ճգնաժամի դեմ համատեղ պայքարելու կոչ Է արել Նիգերիայի կառավարությանը եւ միջազգային հանրակցությանը:

Շուրջ 1,5 միլիոն մարդ մարտերի պատճառով հարկադրված Է եղել լքել տները:

 

Լուսանկարը` AP


© 2009 ARMENPRESS.am