Արազ Օզբիլիսը մարզվում է «Սպարտակ»-ի ընդհանուր խմբի հետ

00:30, 16 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը վերադարձել է «Սպարտակ»-ի ընդհանուր կազմ:

Մինչ այս Օզբիլիսը վնասվածքից ապաքինվելուց հետո մարզվում էր «Սպրատակ»-ի երիտասարդական թիմում: «Օզբիլիսն աշխատում է առաջին խմբի ընդհանուր խմբում: Նրա և մարզչական շտաբի միջև ոչ մի խնդիր չկա, նա ներողություն է խնդրել առանց զգուշացնելու ԶԼՄ-ների հետ շփման համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Սպարտակի» մամուլի քարտուղար Ֆյոդր Տուրբինի խոսքերը մեջ է բերում ՏԱՍՍ-ը:

Ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը ծնկի վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում չի մասնակցել «Սպարտակ»-ի ոչ մի հանդիպման: 


© 2009 ARMENPRESS.am