Մայիսին ԵԱՏՄ-ն Վիետնամի հետ առաջին առեւտրային պայմանագիրը կստորագրվի

21:20, 8 Մայիս, 2015

ՄՈՍԿՎԱ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը մայիսի 29-ին իր առաջին ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կստորագրի Վիետնամի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին Մոսկվայում հայտարարել է Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

«Մայիսի 29-ին միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ծրագրվում է Վիետնամի հետ ԵԱՏՄ ազատ առեւտրի գոտու առաջին համաձայնագրի ստորագրումը: Ցանկանում եմ նշել, որ բազմակողմ բանակցությունների արդյունքում՝ համաձայնություն է ձեռք բերվել ապրանքների շուկայի հասանելիության փոխշահավետ պայմանների մասին, հստակեցվել են առեւտրային ծառայությունների մասով փոխգործակցության չափանիշները»,- հայտարարել է Նազարբաեւը:


© 2009 ARMENPRESS.am