ԱՄՆ փոխնախագահ Բայդենը կմասնակցի Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջկրոնական աղոթքին

10:34, 7 Մայիս, 2015

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ներկա կլինի Վաշինգտոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջկրոնական աղոթքին: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»` վկայակոչելով ԱՄՆ երկրորդ ամենաազդեցիկ պաշտոնյայի` փոխնախագահի գրասենյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 7-ի երեկոյան նախատեսված արարողությանը ՀՀ Նախագահը հանդես կգա ելույթով: Աղոթքին ներկա կլինեն ԱՄՆ հազարավոր քաղաքացիներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, օրենսդիրներ: 


© 2009 ARMENPRESS.am