Լևոն Արոնյանը թիմը միանձնյա գլխավորում է Ռուսաստանի ակումբային առաջնության մրցաշարային աղյուսակը

15:34, 6 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթ ունենալ Ռուսաստանի ակումբային առաջնությունում:

Լեւոն Արոնյանը Ռուսաստանի ակումբային առաջնության հինգերորդ տուրում պարտության մատնեց գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինին: Արոնյանի թիմը` Նովոսիբիրսկի «Սիբիրը» 4:2 հաշվով հաղթեց Բելոռեչենսկի «Ունիվերսիտետին»: Այժմ «Սիբիրը» 10 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:


© 2009 ARMENPRESS.am