Բաղրամյանի բնակիչն օգնել Է ռուս սահմանապահներին՝ բռնելու թուրք սահմանախախտին

13:46, 5 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության համերկային ծառայության Սահմանապահ վարչության պատասխանատվության հատվածում պետական սահմանի պահպանության հարցում ռուս սահմանապահներին ուժերի ներածին չափ օգնություն են ցույց տալիս սահմանամերձ շրջանի բնակիչները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից,  նրանց զգոնության շնորհիվ սահմանապահները բռնում են պետական սահմանի ռեժիմը խախտողներին: Այսպես, մայիսի 3-ին Բաղրամյան բնակավայրի բնակչից տեղեկատվություն Է ստացվել Թուրքիայի  տարածքից Հայաստանի Հանրապետություն  խոշոր եղջյուրավոր անասունների ապօրինի տեղափոխման մասին:

Մի քանի րոպե անց սահմանապահների «ահազանգի» խումբը հայտնաբերել Է 12 գլուխ խոշոր եղջյուրավոր անասուն, որոնք արածում Էին Հայաստանի տարածքում: Որոնողական գործողությունների ընթացքում թփերում հայտնաբերվել եւ ձերբակալվել Է անհայտ մի անձ: Նա Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Վ.-ն Էր՝ ծնված 1999 թվականին, Ռամազանկերտ գյուղի բնակիչ: Սահմանախախտի խոսքով՝ ինքն ապօրինի հատել Է սահմանը, որպեսզի Թուրքիայի տարածք վերադարձնի անասուններին, որոնք, մոլորվելով, պատահաբար հայտնվել են Հայաստանում:

Միջազգային պայմանագրերին եւ ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան՝ պետական սահմանի ռեժիմի անչափահաս խախտողը եւ 12 գլուխ խոշոր եղջյուրավոր անասուններն ակտով հանձնվել են թուրքական կողմին:


© 2009 ARMENPRESS.am