ԻՊ-ն իր վրա է վերցրել Բաղդադում ահաբեկչության պատասխանատվությունը

18:04, 3 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մայիսի 2-ին տեղի ունեցած 2 պայթյունների պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է 19 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պայթուցիկ սարքերը գործի են դրվել երկու մեքենաների մեջ, որոնցից մեկի ղեկին մահապարտ ահաբեկիչ է եղել: Պայթյունները տեղի են ունեցել Կարրադ շրջանի՝ մարդաշատ սրճարանի և ռեստորանի մոտակայքում: Ոստիկանության տվյալներով, պայթյունների հետևանքով մահացել է առնվազն 19 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, տուժել են նաև տասնյակ մարդիկ: 


© 2009 ARMENPRESS.am