Բունդեսթագում շուտով կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը. Ալբերտ Վայլեր

10:33, 3 Մայիս, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեռեւս հայտնի չէ Գերմանիայի Բունդեսթագում երկու անգամ հետաձգված՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկման հստակ օրը, սակայն Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ալբերտ Վայլերը հավաստիացնում է, որ այն տեղի կունենա շուտով:

«Երեւանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ ասացի, որ դեպքերը, որ տեղի են ունեցել, Ցեղասպանություն են: Իմ շատ գործընկերներ գտնում են, որ դա Ցեղասպանություն է, եւ մենք քայլեր ենք ձեռնարկում, որ այդ բառը իր տեղը գտնի բանաձեւում: Չեմ կարող հստակ ասել, թե Բունդեսթագում քննարկումը երբ կլինի, բայց հավաստիացնում եմ, որ շատ շուտով: Տարբեր հանձնաժողովներում քննարկումներից հետո հարցը կտեղափոխվի խորհրդարան»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասաց Գերմանացի պատգամավորը:


© 2009 ARMENPRESS.am