Մարսելի «Օլիմպիկ»-ը պրոֆեսիոնալ պայմանագիր է առաջարկել Գաել Անդոնյանին

14:33, 2 Մայիս, 2015

ՄԱՐՍԵԼ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսելի «Օլիմպիկ»-ը թիմի և Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ պաշտպան Գաել Անդոնյանին պրոֆեսիոնալ պայմանագիր է առաջարկել:  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով La Provence-ը, «Մարսել»-ը որոշել է ակումբի ակադեմիայի երեք խոստումնալից 20-ամյա ֆուտբոլիստներին՝ Անդոնյանին, Բիլլ Տիմոնին և Ստեֆան Սպարանգային պահել ակումբում: Նախատեսվում է նրանց հետ պրոֆեսիոնալ պայմանագրեր կնքել մինչ հունիս:  

«Մարսել»-ի գլխավոր մարզիչ Բիելսան Գաել Անդոնյանին վերջին մի քանի խաղերում ընդգրկում է թիմի հայտացուցակում: Մայիսի 1-ին կայացած «Մեց»-ի հետ խաղում ևս Անդոնյանը «Մարսելի»-ի հայտավորած 18 ֆուտբոլիստների թվում էր, սակայն փոխարինման դուրս չեկավ:

Անդոնյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է ապրիլի 29-ին՝ Ալբանիայի ընտրանու հետ մրցավեճում:    


© 2009 ARMENPRESS.am