Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով

14:06, 28 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում ապրիլի 29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ապրիլի 30-ին, մայիսի 2-3-ին` երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 1-ին հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

Երևանում ապրիլի 29-ին, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-ին, մայիսի 2-3-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Ապրիլի 29-30-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +26 աստիճան, մայիսի 1-3-ին՝ +27 աստիճան: 


© 2009 ARMENPRESS.am