Կառավարությունում քննարկվել են հարկային օրենսդրության բարեփոխումներին առնչվող հարցեր

13:58, 28 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, քննարկվել են «Շրջանառության հարկի մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ տարբեր առաջարկություններ՝ օրենքի լրամշակված տարբերակն Ազգային ժողով ներկայացնելու նպատակով: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոսկու առքուվաճառք իրականացնողների համար առաջարկվող հարկային կարգավորումներին առնչվող հարցերի: 


© 2009 ARMENPRESS.am